Գլխավոր »
2012 » հունվար » 20 » Իսպանիայի գավաթ
|

Ավարտվեց Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը` Մադրիդի "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ, որն ավարտվեց Խոսեպ Գվարդիոլայի սաների հաղթանակով` 2-1 հաշվով:
Հերթական "Էլ-Կլասիկոյում" հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ` արդեն 11-րդ րոպեին: Խորքից ստանալով Կարիմ Բենզեմայի փոխանցումը' Կրիշտիանու Ռոնալդուն ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ եւ սուր անկյան տակ հարվածեց: "Բարսելոնայի" դարպասպահ Խոսե Մանուել Պինտոն սխալ գործեց եւ հանդիպման հաշիվը բացվեց:
Խփված գոլից հետո խաղն ավելի հետաքրքիր բնույթ ստացավ, քանի որ "Բարսելոնան", բնականաբար, ոչ մի կերպ չէր կարող հաշտվել պարտվողի դերի հետ: Եթե հանդիպման սկզբնամասում առավելություն ուներ "Ռեալը", ապա բաց թողած գոլից հետո "Բարսելոնան" աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ խաղային զգալի առավելություն ստացավ:
|
Դիտումներ: 633 |
Ավելացնել: ADMIN-GOR
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ գրանցված օգտվողները:
[
գրանցում |
մուտք ]