03:27 Ինտերնետից հայ օգտվողները երրորդ տեղում են | |
Ինտերնետի հայ օգտվողները զբաղեցնում են պատվավոր երրորդ տեղը աշխարհի «ամենաանփույթ օգտվողների» ցանկում «Կասպերսկիի լաբորատորիայի» վարկածով: Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», Հայաստանին այդ հակավարկանիշում զիջում են միայն ԱՄՆ-ը եւ Օմանը: Պարզվում է, որ այդ երկրների օգտվողները ավելի հաճախ մտնում են կայքեր, որոնք բառացիորեն նրանց համակարգիչները լցնում են վնասակար ծրագրերով: Չորրորդ տեղում Բելառուսն է, հինգերորդում` Ռուսաստանը: Նշենք, որ ամենաողջամիտ օգտվողներն ապրում են Դանիայում, Սլովենիայում, Ճապոնիայում եւ Նորվեգիայում: | |
|
մեկնաբանությունները: 1 | ||||||
որոնումԿայքի խախըGamesԿայքի Ընկերներ |