03:29 Ցուկերբերգը մտադիր է փակել ֆեյսբուքը | |
![]() Պալո Ալտոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.
««Ֆեյսբուք»-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերությունը ղեկավարելու սթրեսը քայքայել է իմ կյանքը: Ես պետք է այդ ամենին վերջ տամ»: Ցուկերբերգի խոսքերով, 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց էջերը: Այսպիսով, «Ֆեյսբուք»-ից օգտվողները կունենան ժամանակ սովորելու առանց սոցիալական կայքերի կյանքին: «2012 թվականի մարտի 15-ից կայքը կանջատվի,- հայտարարել է Ավրատ Հումարտին` ընկերության` տեխնիկական հարցերով փոխնախագահը:- Այդ պատճառով եթե ցանկանում եք Ձեր լուսանկարները նորից տեսնել, ապա կարող եք ներբեռնել դրանք «Ֆեյսբուքից»: Երբ «Ֆեյսբուք»-ը դադարեցնի իր գործնեությունը, դա անելը կլինի անհնարին»: Ցուկերբերգը հայտարարել է նաև, որ «Ֆեյսբուք»-ի աշխատանքները դադարեցնելու մասին որոշում կայացնելը եղել է դժվար, սակայն ինքը վստահ է, որ մարդիկ չեն տխրի: «Անձամբ ես չեմ կարծում, որ այն ինչ-որ առանձնահատուկ բան է: Անկեղծ ասած` ես կարծում եմ, որ լավ կլինի: Առանց «Ֆեյսբուք»-ի մարդիկ դուրս կգան փողոց և կգտնեն իսկական ընկերների»,- ասել է «Ֆեյսբուք»-ի ղեկավարը հեռախոսային հարցազրույցում և հավելել. «Ինձ չի հուզում փողը. ես կսկսեմ ապրել այնպես, ինչպես առաջ էի ապրում»: | |
|
մեկնաբանությունները: 1 | ||||||
որոնումԿայքի խախըGamesԿայքի Ընկերներ |