
Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Արթուր Աբրահամի առաջիկա
որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի
հունվարի 14-ին` Գերմանիայի
Օֆֆենբուրգ քաղաքում, ”Բադեն-Արենա”
համալիրում: Նրա մրցակիցն արգենտինացի 23-ամյա
Պաբլո Ֆարիասն է: Վերջինն
ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն:
Լավ մարզավիճակում եմ,
հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում
սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012 թվականն ինձ համար նոր հաղթանակների
սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի
սիրահարների համար”,- նշում է Արթուր Աբրահամը:
Հայ անվանի
բռնցքամարտիկը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում
աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները ևս մեծ սպասելիքներ ունի Արթուր
Աբրահամից` կապված 2012 թվականին ռինգ վերադառնալու հետ:
Աղբյուրը` ari.do.am
...
Ավելին կարդալ »