Нравится
Գլխավոր » 2012 » փետրվար » 21 » Լրտեսական ծրագիր
20:41
Լրտեսական ծրագիր

Լրտես ծրագրերը (Spyware) նախատեսված են համակարգչի վրա մուտքագրված ինֆորմացիայի հավաքման, պահպանման և փոխանցման համար:
Այս ծրագրերը չեն համարվում վիրուս և համակարգի համար հիմնականում անվտանգ են, սակայն կարող են մեծ վնաս հասցնել համակարգչից օգտվողներին, քանի որ թույլ են տալիս հետևել օգտագագործողի աշխատանքին, գողանալ գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնաբառեր: Սովորաբար
լրտես ծրագրերը համակարգչի վրա աշխատում են գաղտնի և միանգամայն աննկատ: Դուք չեք կարող նրանց գտնել ոչ սկավառակի, ոչ էլ բաց ծրագրերի ցուցակում:


Ստեղնաշարային լրտես ծրագրերը (KeyLogger) ոչ միայն գրանցում են մուտքագրված ստեղնաշարային կոդերը, այլ նաև կարողանում են պահպանել և ուղղարկել ինֆորմացիան՝ նախօրոք մշակված հասցեով: Նրանք կարող են տեղեկություններ տրամադրել բաց պատուհանների, օգտագործվող ծրագրերի, այցելվող կայքերի, էկրանի նկարների, և սոցկայքերում հաղորդագրությունների մասին: Այս ծրագրերը օգտագործվում են բազմաթիվ նպատակներով, որոնցից հիմնականը համարվում են մարքեթինգային
հետազոտությունները և նպատակային գովազդը:
Լրտես ծրագրերի օգտագործումը սեփական նպատակների համար, ինչպես օրինակ այլ մարդկանց գաղտնի լրտեսումը, վտանգավոր է և նույնիսկ որոշ երկրներում օրենքով արգելվում է:
Սակայն այս ծրագրերը կարող են օգտագործվել միանգամայն օրենքի շրջանակներում: Օրինակ այն դեպքերում, երբ ծրագիրը տեղադրվում է սեփական համակարգչի վրա, ինտերնետային շփման և համակարգչային աշխատանքների շրջանակում ձեր երեխաների անվտանգությունը ապահովվելու համար: Լրտեսն ծրագրերը կարող են օգտագործվել աշխատավայրում աշխատողների արտադրողականությունը վերլուծելու նպատակով, որը կարող է իրականացվել նրանց պարտադիր իրազեկման դեպքում: Կարող եք ծանոթանալ այդպիսի ծրագրերից մեկի հետ՝

ծրագիրը կարող եք բեռնել այստեղից
Դիտումներ: 916 | Ավելացնել: ADMIN-GOR | Գնահատական: 0.0/0
մեկնաբանությունները: 0
Ընդհանուր մեկնաբանություններ գրանցված օգտվողները:
[ գրանցում | մուտք ]